Օբաման երկրի փոխնախագահ Ջո Բայդենին պարգեւատրել է Ազատության մեդալով

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի փոխնախագահ Ջո Բայդենին պարգեւատրել է Միացյալ Նահանգների բարձրագույն քաղաքացիական պարգեւներից մեկով՝ Գերազանցության ազատության մեդալով: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել Է ABC-ն:
Պարգեւատրման արարողության ընթացքում, որը կայացել է Սպիտակ տանը, Օբաման Բայդենին անվանել է լավագույն փոխնախագահն ԱՄՆ-ի պատմության մեջ:
Բայդենը, որն արտասվելու չափ հուզված էր նախագահի ելույթից, իր հերթին, ասել է, թե իրեն բախտ Է վիճակվել «լինել այն հիանալի մարդու ուղեկիցը, որը հիանալի բաներ է արել»:
Բայդենն ասել է, թե արժանի չէ մեդալի, բայց գիտե, որ նախագահն իրեն պարգեւատրել է ամբողջ սրտով:
«Պարոն նախագահ, ես պարտական եմ ձեզ, պարտական եմ ձեր բարեկամության համար»…
Պարգեւատրումից հետո նրանք գրկախառնվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Source: Yerkir Media
Link: Օբաման երկրի փոխնախագահ Ջո Բայդենին պարգեւատրել է Ազատության մեդալով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image