Ցրտի ու առատ ձյան պատճառով եվրոպայում ավելի քան 70 մարդ է զոհվել
January 13, 2017
Եվրոպան շարունակում է պայքարել ցրտաշունչ ձմռան դեմ: Ցրտի ու առատ ձյան պատճառով եվրոպական տարբեր երկրներում ավելի քան 70 մարդ է զոհվել, որոնց թվում նաեւ վրաններում բնակվող գաղթականներ:
Ֆրանսիայում այսօր փոթորկի պատճառով հոսանքազրկվել էր ավելի քան 237 հազար տուն: Գերմանիայի, Նիդերլանդների, Անգլիայի մի շարք շրջաններում փակվել են ավտոճանապարհները: