Դատապարտյալը ՔԿՀ աշխատակցին մարմնական վնասվածքներ է պատճառել

January 20, 2017

հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի նկատմամբ դատապարտյալի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, այդ թվում` անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Խաչիկ Վ.-ն և նույն բաժնի առաջատար մասնագետ Հովհաննես Կ.-ն 2016թ.-ի օգոստոսի 10-ին խուզարկություն են կատարել  հիշյալ ՔԿՀ-ի խցերից մեկում: Սակայն խուզարկության ընթացքին խոչընդոտելու նպատակով դատապարտյալ Գևորգ Ս.-ն բռնություն է գործադրել Հովհաննես Կ.-ի նկատմամբ`  նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:  Նույն խցում գտնվող մյուս երկու դատապարտյալները նույնպես խոչընդոտել են խուզարկության ընթացքին` սպառնալով հիշյալ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրել` կապված վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Նախաքննության ընթացքում հիշյալ դատապարտյալներն էլ հայտնել են, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության ժամանակ իրենց նկատմամբ անհարկի ու ապօրինի բռնություն են գործադրել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված  քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:


Source: Yerkir Media
Link: Դատապարտյալը ՔԿՀ աշխատակցին մարմնական վնասվածքներ է պատճառել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image