Ջուլֆալակյանը հրապարակել է Փարիզում միջազգային մրցաշարի մասնակիցների անունները

January 23, 2017

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 28-ից 29-ը Փարիզում կմասնակցի միջազգային մրցաշարի: Լեւոն Ջուլֆալակյանն արդեն հրապարակել է Ֆրանսիայի մայրաքաղաք մեկնողների անունները:

59 կգ քաշային կարգում կպայքարի Գեւորգ Ղարիբյանը, 66, 71 եւ 75 կգ կշռողների պայքարում Հայաստանը համապատասխանաբար կներկայացնեն՝ Կարեն Ասլանյանը, Ռաֆայել Ալեքսանյանը եւ Կարապետ Չալյանը: Մրցաշարին կմասնակցի նաեւ Մաքսիմ Մանուկյանը, նա հանդես է գալիս 85 կգ քաշային կարգում:

Փարիզում կլինի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Այս մրցաշարը առաջին կլինի Ալեքսանյանի համար՝ Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո:


Source: Yerkir Media
Link: Ջուլֆալակյանը հրապարակել է Փարիզում միջազգային մրցաշարի մասնակիցների անունները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image