Կուբայից վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ օրինական բեռ Է ժամանել ԱՄՆ

January 25, 2017

Վերջին ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ օրինական բեռով նավը հունվարի 24-ի առավոտյան հանգրվանել է ԱՄՆ-ի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) Էվերգլեյդս նավահանգստում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է, հայտնել է Associated Press գործակալությունը:

Նավը տեղ է հասցրել երկու կոնտեյներ՝ փայտածուխով, որը կղզում տնայնագործական եղանակով արդյունահանվել է բանվորների մասնավոր միավորումների կողմից, ինչը թույլ է տալիս այս հումքը ներմուծել Միացյալ Նահանգներ՝ չնայած կղզու նկատմամբ գործող առեւտրական բռնարգելքին: Այդ մատակարարումները հնարավոր են դարձել մի շարք զիջողությունների շնորհիվ, որոնք ԱՄՆ-ի ֆինանսների եւ առեւտրի նախարարությունները կատարել են Սպիտակ տանը դեռ նախկին նախագահ Բարաք Օբամայի գտնվելու ժամանակ:

Այս բեռն ԱՄՆ է ժամանել ձեռնարկատեր Սքոթ Գիլբերտի պատվերով, նրա ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր կուբացի մատակարարներից 80 տոննա ածուխ ձեռք բերելու մտադրության մասին: Խոսքը վերաբերում է Կուբայում արդյունահանվող վառելիքի այդ տեսակին, որն աչքի է ընկնում մաքուր այրմամբ, ուստիեւ հաճախ օգտագործվում է հացաթխման փռերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: Կուբայից վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ օրինական բեռ Է ժամանել ԱՄՆ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image