ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, կարևորելով բիզնեսի համար առավել նպաստավոր գործունեության պայմանների ապահովումը, փոփոխություն է կատարել համակենտրոնացումների պարտադիր հայտարարագրման կարգում: Փոփոխության արդյունքում հարյուրավոր տնտեսվարողներ համակենտրոնացումների, այլ կերպ ասած՝ միավորումների և միաձուլումների դեպքում կազատվեն ՏՄՊՊՀ դիմելու և պարտադիր հայտարարագրում անցնելու ընթացակարգից: Այս մասին տեղեկացրին ՏՄՊՊՀ-ից:
Մասնավորապես, մինչ այսօր գործող օրենսդրության համաձայն, երբ խոշոր ընկերությունները ձեռք են բերում այլ ընկերությունների փայաբաժիններ, ակտիվներ, կամ էլ երբ տեղի է ունենում խոշոր ընկերությունների միավորում, վերջիններս պարտավոր են թույլտվություն ստանալու նպատակով դիմել Հանձնաժողով: Նշված ընթացակարգի նպատակն է հսկել և անհրաժեշտության դեպքում արգելել այն գործարքները, որոնք ռիսկային են և հետագայում կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը առանձին շուկաներում: Սակայն, Հանձնաժողովի կողմից վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայտարարագրման համար սահմանված շեմերը ցածր են, որի արդյունքում Հանձնաժողով են դիմում նաև այնպիսի ընկերություններ, որոնց կողմից կատարվող գործարքները մրցակցության առումով ռիսկային չեն և չեն կարող շուկայում որևէ խնդիր առաջացնել: Վերոնշյալի հիման վրա, Հանձնաժողովի կողմից ներկայումս սահմանվել են ակտիվների և հասույթների հետևյալ շեմերը.
Source: Yerkir Media
Link: Մի շարք տնտեսվարողներ կազատվեն ՏՄՊՊՀ-ում պարտադիր հայտարարագրվելու ընթացակարգից