ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի շուրջ 900 աշխատակիցներ ստորագրել են ներքին հուշագիր, որում քննադատության է ենթարկվում Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որն արգելում է ներգաղթյալների, ինչպես նաեւ փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ երկրներից:
Հունվարի 31-ին այս մասին հաղորդել Է Reutres-ը՝ վկայակոչելով փաստաթղթին ծանոթ աղբյուր:
Պետդեպարտամենտի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հավաստել է, որ հուշագիրը հանձնվել է ղեկավարությանը:
ԱՄՆ-ի Պետդեպի կայքի տվյալների համաձայն՝ այնտեղ աշխատում է շուրջ 69 հազար մարդ:
Source: Yerkir Media
Link: Պետդեպի 900 աշխատակիցներ հուշագիր են ստորագրել Թրամփի հրամանագրի դեմ