«Ալիևի հայտարարությունը բացահայտ արհամարհանք է ՄԽ համանախագահող երկրների հանդեպ»

February 9, 2017

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե ապրիլյան գործողությունները և սահմանի երկայնքով լարվածության պահպանումն Ադրբեջանի ներքին գործն են:

— Պարո´ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ապրիլյան գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պաhպանումը Ադրբեջանի ներքին գործն է:  

— Նախ, Ադրբեջանը ստորագրել է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման անժամկետ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Ակնհայտ է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը հանդիսանում է ինչպես վերոնշյալ համաձայնագրերով, այնպես էլ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում և ագրեսիա ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

Նման հայտարարությունը բացահայտ արհամարհանք է ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ կարգավորելու միջնորդական ջանքերով հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հանդեպ:

Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ձևացնում է, որ դա չի գիտակցում, ապա անգամ դա իր ներքին գործը չէ, իսկ եթե հայտարարում է գիտակցելով, ապա դա արդեն պաթոլոգիա է:


Source: Yerkir Media
Link: «Ալիևի հայտարարությունը բացահայտ արհամարհանք է ՄԽ համանախագահող երկրների հանդեպ»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image