Չինաստանում մեկնարկվել է Լապտերների փառատոնը,որն ամեն տարի շարունակում է գրավել միլիոնավոր զբոսաշրջիկների ուշադրությունը: Այս օրերին չինական բազմաթիվ քաղաքներ և շրջաններ ավելի տեսարժան են դառնում, փողոցներում վառվում են կարմիր լապտերներ, կանգնեցվում են գունեղ լուսային արձաններ, կամարներ, խաղահրապարակներ կամ նույնիսկ փոքր զբոսայգիներ:
Տոնի կիզակետը, իհարկե, պարերն են` Յանգե ազգային պարը, առյուծի պարը և
յուրօրինակ քաղցրաբլիթների, բրնձի ալյուրից պատրաստված հատուկ թխվածքների համտեսումը: