Դիտորդ. «Արցախի ժողովրդավարության մասին պատմելու ենք ամենուր»

February 21, 2017

Այն, որ Արցախում կայացած հանրաքվեն եղել է բարձր մակարդակով կազմակերպված ու ժողովրդի ակտիվ մասնակցությամբ փաստում են նաեւ Արցախ ժամանած տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները: Ինչպես նշել են Ավստրիայի, Բոլիվիայի, Գերմանիայի ու Բասկերի երկրի պատվիրակությունների անդամները՝ ամեն-ինչ թափանցիկ է եղել: Իսկ ժողովրդի կարծիքն իմանալու այս ձեւն էլ ժողովրդավարության սկզբունքներից է բխում՝ նշել են նրանք:

Բոլիվիայի պատվիրակությունն առաջին անգամ է Արցախում:Պատգամավորների պալատի անդամ Նելլի Լենսը նախ Բոլիվիայի նախագահի ողջույնները փոխանցեց:

Բասկերի երկրի ներկայացուցիչները եւս դիտորդական առաքելություն են իրականացրել Արցախում: Նրանք նշել են, որ հանրաքվեն անց է կացվել թափանցիկ, ազատ:

Լորենա Լոպես դա Լակալայինն էլ նշել է, որ հանրաքվեն անց է կացվել բավականին բարձր մակարդակով եւ առանց բողոքների:

Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս Յոհան Շմիդտը կարեւորել է ժողովրդի ակտիվ մասնակցության փաստը. Ժողովուրդը պետք է ակտիվ մասնակցի քաղաքական գործընթացներին՝ ասել է նա:

Ավստրիայի պատվիրակության ներկայացուցիչ Վոլֆգանագ Յունգը գոհունակություն է հայտնել Արցախում նման ձևով կազմակերպված հանրաքվեի համար:

«Եղել եմ Արցախի տարբեր շրջաններում և տեսել եմ մարդկանց ակտիվություն, որն էլ վկայում է, որ այստեղ ժողովրդավարություն է տիրում: Կարող եմ գերազանց գնահատել հանրաքվեի արդյունքները: Հուսով եմ՝ նորից կայցելեմ Արցախ: Մենք Արցախի ժողովրդավարության մասին պատմելու ենք ամենուր»,- եզրափակել են դիտորդները ու խոստացել կրկին այցելել նաև անձնական այցով:

Source: Yerkir Media
Link: Դիտորդ. «Արցախի ժողովրդավարության մասին պատմելու ենք ամենուր»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image