Թուրքիան անարձագանք չի թողել Գերմանիայի հետախուզական ծառայության հայատարարությունը

March 21, 2017

tert.am — Թուրքիան երեքշաբթի ԱԳՆ է կանչել Գերմանիայի դեսպանության բարձրաստիճան պաշտոնիային` Գերմանիայի Դաշնային հետախուզության ծառայության ղեկավարի հայատարարության պատճառով:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, գերմանացի պաշտոնյան հանգստյան օրերին հայտարարել էր, որ համոզված չէ, որ ԱՄՆ-ում գտնվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն է կանգնած Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ետևում:

Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Դաշնային հետախուզության ծառայության ղեկավար Բրունո Կալը շաբաթնօրյա հայտարարությամբ «հանդուրժող և հովանավորչական վերաբերմունք» է արտահայտել Անկարայի կողմից «Գյուլենական ահաբեկչական կազմակերպություն» անվանումն ստացած կառույցի նկատմամբ:

Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են, որ մեկնաբանության համար կանչել են Բեռլինի հավատարմատարին, որը հանդիսանում է դեսպանության ավագ պաշտոնյան դեսպանի բացակայության ժամանակ:

Source: Yerkir Media
Link: Թուրքիան անարձագանք չի թողել Գերմանիայի հետախուզական ծառայության հայատարարությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image