Մեծ Բրիտանիայում ահաբեկչության հետեւանքով 20 մարդ է տուժել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 20 մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է  BBC-ն, տուժածներից չորսն ավելի ուշ մահացել են, այդ թվում եւ հարձակում իրականացնողը, իսկ վիրավորներից ոմանք գտնվում են ծանր վիճակում: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը շարունակում է տուժածների թվի հստակեցման ուղղությամբ աշխատանքները:

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նիստը կասեցվել է Վեստմինստերյան պալատիտարածքում հնչած կրակոցների հետևանքով:

Խորհրդարանի աշխատակազմին հրահանգվել է մնալ իրենց գրասենյակներում, իսկՀամայնքների պալատի նիստերի դահլիճում գտնվող պատգամավորներին հորդորել են չլքելդահլիճը:

Համայնքների պալատի առաջնորդ Դեյվիդ Լիդինգթոնը պատգամավորներին հայտնել է, որխորհրդարանի տարածքում ոստիկան է դանակահարվել, իսկ կասկածյալի ուղղությամբոստիկանները կրակոցներ են արձակել:

Բրիտանական ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հարձակվողը վնասազերծվել է ոստիկանների կողմից, սակայն մինչ այդ նա մեքենան վարել էանցորդների ուղղությամբ, ինչից հետո դուրս է եկել մեքենայից և դանակահարել ոստիկանին:

Source: Yerkir Media
Link: Մեծ Բրիտանիայում ահաբեկչության հետեւանքով 20 մարդ է տուժել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image