Աշխարհի գավաթի խաղարկությունում 3 հայ մարմնամարզիկ դուրս է եկել եզրափակիչ փուլ

March 23, 2017
Դոհայում մեկնարկած Աշխարհի գավաթի խաղարկությունում 3 հայ մարմնամարզիկ դուրս է եկել եզրափակիչ փուլ:
Օղակների վրա վարժությունում եզրափակչում են Արթուր Թովմասյանը, ով որակավորման փուլում առաջինն է եղել, եւ Վահագն Դավթյանը: Նա գրանցել է 3-րդ արդյունքը:
Արթուր Դավթյանը հաղթողի կոչման համար պայքարելու է նժույգ-թափերում ու ազատ վարժություններում:
Եզրափակիչները կայանալու են մարտի 24-ին ու 25-ին:
Հարություն Մերդինյանը նժույգ-թափերի որակավորման փուլը հաղթահարել չի կարողացել:

Source: Yerkir Media
Link: Աշխարհի գավաթի խաղարկությունում 3 հայ մարմնամարզիկ դուրս է եկել եզրափակիչ փուլ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image