Սամվել Բաբայանը կալանավորվեց 2 ամսով

March 24, 2017

tert.am— Կենտրոն և Նորք- մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին  2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նա նշեց, որ մանրամասները կներկայացնի վաղը և միայն ավելացրեց, որ Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Այն վերին աստիճանի անհիմն մեղադրանք է»-ասաց փաստաբանը:

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել մարտի 22-ին։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր  տարածել ՝ նշելով, որ դա իրականացվել է   Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Source: Yerkir Media
Link: Սամվել Բաբայանը կալանավորվեց 2 ամսով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image