The Beatles-ի նախկին մասնակից Փոլ Մաքքարթնին երգչուհի Ադելի նախկին պրոդյուսեր Գրեգ Քերսթինի հետ միասին աշխատում Է նոր ալբոմի վրա: Այդ մասին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Ինձ անհանգստացնում Է, որ մարդիկ կսկսեն խոսել, թե ես ընկել եմ նորաձեւության հետեւից: Կարծում եմ, դուք նրա (պրոդյուսերի) մասին միայն ամենավատ բաներն եք մտածում, բայց նա հանճարեղ տղա Է»,- գործակալությունը մեջբերել Է երաժշտի խոսքը:
Գրեգ Քերսթինը Grammy-ի քառակի դափնեկիր Է: Փոլ Մաքքարթնիի վերջին ալբոմը թողարկվել Է 2013 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: