«Չայնիի» ոլորանների հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կա 2 զոհ

March 28, 2017

Մարտի 28-ին, ժամը 21:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի 35 EX 741 և «ԿԱՄԱԶ» մակնիշի 20 QQ 720 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» ավտոմեքենայի ուղևորներ՝ տղամարդ և կին, տեղում զոհվել են, իսկ ուղևորներից երկուսը՝ 1989 թ. ծնված Ա. Ն.-ը և 1984 թ. ծնված Խ. Ս.-ը տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ, որտեղից հոսպիտալացվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Source: Yerkir Media
Link: «Չայնիի» ոլորանների հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կա 2 զոհ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image