Երեւանում իրար են բախվել շտապօգնության Ford-ը և ևս 2 մեքենա
March 29, 2017
shamshyan.com — Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում այսօր, ժամը 08։40-ի սահմաններում բախվել են Ford Transit մակնիշի 034 ՍԼ 64 համարանիշի, Mazda մակնիշի 34 AD 556 համարանիշի և Mitsuishi Pajero IO մակնիշի 97 DV 097 համարանիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ford Tranzit-ը պատկանում է շտապօգնության ծառայությանը։