Հայտնի է դարձել 2018 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի առաջին մասնակցի անունը:
Բրազիլիայի ազգային հավաքականը 3:0 հաշվով հաղթելով Պարագվայի ընտրանուն նվաճել է Ռուսաստանում 2018 թվականին կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր:
Աշխարհի հնգակի գավաթակիրների կազմում աչքի են ընկել՝ Կոուտինյոն, Նեյմարը եւ Մարսելոն: 14 տուրից հետո բրազիալացիները վաստակել են 33 միավոր:
Source: Yerkir Media
Link: Հայտնի է 2018թ-ի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի առաջին մասնակիցը