Զինված հարձակում՝ «ԵԼՔ» դաշինքի վստահված անձանց վրա. կա ձերբակալված

April 1, 2017

Մարտի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:

Ապրիլի 1-ին, ժամը 1-ին, 1992 թ. ծնված Հայկ Ս.-ն հաղորդում է տվել, որ մարտի 31-ին, ժամը 22.50-ին, Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև հանել է ատրճանակը և ուղղել իր վրա, սակայն վնասազերծվել է 1994 թ. ծնված Գառնիկ Վ.-ի կողմից:

Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ և կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 1977 թ. ծնված Արթուր Ա.:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Արթուր Ա.-ն ձերբակալված է:

Ատրճանակը ոստիկանություն է ներկայացվել Ն. Փաշինյանի կողմից:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

Source: Yerkir Media
Link: Զինված հարձակում՝ «ԵԼՔ» դաշինքի վստահված անձանց վրա. կա ձերբակալված

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image