Տարոն Մարգարյանը կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը

April 6, 2017

Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Երկրորդ համարը միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյան է, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը»,- նշեց Շարմազանովը:

Շարմազանովն ընդգծեց, որ անցած տարիների ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանում տեղի են ունեցել լուրջ բարեփոխումներ և հաջողության դեպքում Երևանի ավագանին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, կշարունակվեն այն բարեփոխումները, որոնք նախաձեռնել է տարիներ առաջ:

Source: Yerkir Media
Link: Տարոն Մարգարյանը կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image