ԿԲ-ի ֆինանսական դիտարկումների կենտրոնը ներդրել է առցանց ուսուցման համակարգ
April 7, 2017
Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը ներդրել է առցանց ուսուցման համակարգ: Այստեղ կարելի է տեղեկություն ստանալ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինասավորման դեմ պայքարի, ինչպես նաեւ ոլորտը կարգավորող այլ մեխանիզմների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դրամատան լրատվական ծառայությունը:
Համակարգը հաշվետվություն տրամադրող անձին հնարավորություն է տալիս գրանցվել որպես օգտատեր, ուսումնասիրել թեմաները, պատասխանել ստուգող հարցերին: Համակարգը տեղադրված է կենտրոնական բանկի կայքէջի «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» առցանց ուսուցման համակարգ բաժնում: