«Բորուսիա»-ի ավտոբուսի մոտ պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր
April 11, 2017
Գերմանական Դորտմունդ քաղաքում՝ Բորուսիայի խաղացողների ավտոբուսի մոտ, 3՝ ոչ շատ ուժգին պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով վիրավորվել է 26-ամյա Մարկ Բարտրան, ով տեղափոխվելէ հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Տասս-ը՝ հղում անելով Bild-ին։
Այսօր երեկոյան, Երեւանի ժամանակով ժամը 22։45-ին, պետք է կայանար «Բորուսիա» «Մոնակո» խաղը: Պատահարի պատճառով խաղը կկայանա ապրիլի 12-ին՝ հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Գերմանական ոստիկանությունը եւս հաստատել է պայթյունի լուրը։