Կոռնիձոր գյուղում հայտնաբերվել են «Գրադ» հրետանու արկեր
April 12, 2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 12-ին, ժամը 12:15-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի 9-րդ փողոցի թիվ 25 տանը հարակից այգում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ 9-րդ փողոցի թիվ 25 տանը հարակից տարածքում՝ թիվ 1 տան հետնամասում և 4-րդ փողոցի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են «Գրադ» հրետանու արկեր: