Սաշա Գալստյանին ու ապրլյան պատերազմի մյուս զոհերին նվիրված միջոցառում՝ Մեծամորում

April 14, 2017

Ապրիլյան պատերազմի հերոսները միշտ կմնան մեր հիշողության մեջ. պարտական ենք նրանց: Ջրականում հերոսաբար զոհված Սաշա Գալստյանի հայրենի՝ Մեծամոր քաղաքում նրան ու ապրիլյան նահատակ մյուս հերոսներին նվիրված միջոցառում է անցկացվել, ներկա են եղել նաեւ հերոսներից շատերի ծնողները:

Հաղորդավարի խոսքից՝ հունվարի 13-ին, հանձնելով վերջին քննությունը, նա շտապում է տուն, որտեղ նրան բանակ ճանապարհելու համար հավաքվել էին ինչպես հարազատները, այնպես էլ ընկերները:

Հաջորդ օրն արդեն «Հայբուսակ» համալսարանի ուսանող Սաշա Գալստյանը մեկնում է բանակ: Ծառայակիցներն անունը «Ջիգյար» էին դրել` միշտ ժպիտը դեմքին էր: Սաշան սանհրահանգիչ էր, դիրքի ավագը, իր զինվորներից տարիքով մեծ չէր, բայց հայրական հոգածությամբ էր նրանց մոտենում:

«Երբ տեսնում էինք, ժպտում էր: Շատ հոգատար էր, ամբողջ օրը մեզ հոգ էր տանում»,- պատմում են ընկերները:

Ապրիլի 1-ի լույս երկուսի գիշերը, երբ թշնամին անակնկալ հարձակվում է, կրտսեր սերժանտ Սաշան Ջրականի` Ջաբրաիլի, իրենց դիրքի պաշտպանության կազմակերպումը վերցնում է իր վրա եւ 3 ծառայակից ընկերների հետ մի քանի ժամ շարունակ պահում է դիրքն ու կանխում հակառակորդի առաջխաղացումը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Source: Yerkir Media
Link: Սաշա Գալստյանին ու ապրլյան պատերազմի մյուս զոհերին նվիրված միջոցառում՝ Մեծամորում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image