Հանրապետությունում առանձին վայրերում սպասվում է կարկուտ
April 16, 2017
Ապրիլի16-19-ը՝ հատկապես օրվա երկրորդ կեսին հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Ապրիլի 16-19-ը՝ հատկապես օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: