«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը պետք Է ավարտվի ոչ թե պարզապես նրա պարտությամբ, այլ ստորացուցիչ պարտությամբ: Այս հայտարարությունն արել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 27-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
«Ես պետք Է ասեմ, որ ԻՊ-ի վախճանը մոտ Է, եւ այն պետք Է ստորացուցիչ լինի»,- ընդգծել Է պետության ղեկավարը:
Թրամփը չի բացահայտել, թե հատկապես ինչ կերպ Է ինքը պլանավորում հաղթական ավարտի հասցնել պայքարը ԻՊ-ի դեմ: «Նրանց (ահաբեկիչների) վախճանը մոտ Է: Այլապես ծանր Է լինելու», — հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: