Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում հայտնաբերվել է դի

April 28, 2017

Ապրիլի 28-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը դին ջրից դուրս է բերվել տեղի ուժերով:

Source: Yerkir Media
Link: Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում հայտնաբերվել է դի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image