Երեւանում հնգյակ է լույս աշխարհ եկել. tert.am

May 3, 2017

Tert.am— Երևանում այսօր առավոտյան լույս աշխարհ է եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում:

Երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը,  պատմեց` սկզբում բժիշկներն իրենց հայտնել էին, թե ծնվելու է եռյակ, հետո ասել էին, որ հնգյակ է:

«Մի քանի օր հետո «էխո» գնացինք, բժիշկն ասաց՝ հնգյակ է»,- պատմեց միանգամից հինգ երեխայի հայր դարձած Վարդանը։ Հարցին, թե ինչ զգացողություն ունի, նա անկեղծորեն ասաց.

«Չեմ կարող նկարագրել բառերով, ես շոկի մեջ եմ»:

Շարունակությունն՝ այստեղ

Source: Yerkir Media
Link: Երեւանում հնգյակ է լույս աշխարհ եկել. tert.am

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image