Մայիսի 9-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 9-10-ը աստիճանաբար կբարձրանա 2-3-աստիճանով:
Երևանում մայիսի 9-ին առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանը՝ գիշերը՝ 12-14, ցերեկը՝ 27-28, երեկոյան՝ 20-22 աստիճան։