Պոլիտեխնիկական համալսարանը կվերազինվի ժամանակակից տեխնիկայով

May 12, 2017

Ինժեներների դարբնոց. հաջորդ տարի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կդառնա 85 տարեկան: Հին պատմությամբ, բայց ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ:

Շինարական եռուզեռն այստեղ կշարունակվի մինչեւ հունիս, հետո արդեն գործիքներին կփոխարինեն լաբորատոր սարքավորումներ, որոնց մասին շատ բուհեր են երազում:

Վստահեցնում են՝ տարածաշրջանային նշանակության կենտրոն է լինելու, ուսանողներից բացի, այստեղ կվերապատրաստվեն նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնագետները:

Հայկական ատոմակայանը լավագույն կադրերով զինելու համար բուհը նաեւ լաբարատորիան է նորագույն տեխնոլոգիաներով հարստացրել: Ինչպես շահագործել ատոմակայանը՝ ուսանողները տեսական գիտելիքներով չեն բավարարվում: Գործնական պարապմունքներն էլ հատուկ ծրագրով են անում, նորագույն միջոց է՝ միանգամից 5 համակարգչի է փոխարինում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Source: Yerkir Media
Link: Պոլիտեխնիկական համալսարանը կվերազինվի ժամանակակից տեխնիկայով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image