«ԻՊ»-ի հերթական հարձակումը՝ Սիրիայում․ կան զոհեր եւ վիրավորներ

May 18, 2017

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը հերթական հարձակումն է իրականացրել Սիրիայում: Զինյալները գրոհներ են կազմակերպել Համա նահանգում Սիրիայի կառավարության հսոկողության տակ գտնվող գյուղերում եւ բախվել կառավարական բանակի հետ:

Ավելի քան 50 մարդ է զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: Բազմաթիվ վիրավորներ կան: ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, սիրիական բանակը կանխել է «Իսլամական պետության» զինյալների առաջխաղացումը: Հարձակվողներից մի քանիսը սպանվել են, մյուսները նահանջել կամ փախել:

Source: Yerkir Media
Link: «ԻՊ»-ի հերթական հարձակումը՝ Սիրիայում․ կան զոհեր եւ վիրավորներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image