Ռազմիկ Գասպարյան․ ԽՍՀՄ պարաշյուտային սպորտի առաջին վարպետը

Նա օդում անցկացրել է 13 հազար թռիչքային ժամ՝ գրանցելով գրոսմայստերական ցուցանիշ ։ Թռել է հինգ տիպի ինքնաթիռով, այդ թվում նաև ՏՈՒ-154-ով, խորհրդային տարիների ամենակատարյալ մարդատար ինքնաթիռով։   ԽՍՀՄ պարաշյուտային սպորտի առաջին վարպետ, ով գրանցել է  606 թռիչք օդապարիկից:

Պարաշյուտիստից մինչև օդաչու մեկ քայլ է։ Օդաչու դառնում են մինչև 22 տարեկանը, սակայն ավիացիայի վարպետն առաջին անգամ նստել է ինքնաթիռի ղեկին միայն 29 տարեկանում։ Նրա համար միջնորդում է մարշալ Բաբաջանյանի ազգականը, ով ԽՍՀՄ մարշալ Պոկրիշկինի մտերիմն էր:  Շուրջ երեսուն տարի շրջագայում եւ յուրաքանչյուր երկրից որպես հիշողություն՝ մի բուռ հող է բերում:

Արցախյան պատերազմի օրերին քաղաքացիական ավիցիայի հայ օդաչուներն օգնում էին շրջափակման մեջ գտնվող արցախահայերին ՝ հասցնելով անհրաժեշտ պարագաներ  և այնտեղից տարհանում վիրավոր ազատամարտիկներին, հիվանդներին, կանանց ու երեխաներին, ծերերին։ Այդ օրերին Ռազմիկ Գասպարյանը իր ՏՈՒ­154 ինքնաթիռով Բաքվից տարհանում էր իրենց տներից բռնի ուժով վտարված հայությանը։

Նա հայ օդաչուներից առաջիններից էր, ով մեկնեց Աֆղանստան՝ իր կամքով: Կարևոր էր՝ յուրաքանչյուր թռիչք:

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Դիանա Գասպարյան

Source: Yerkir Media
Link: Ռազմիկ Գասպարյան․ ԽՍՀՄ պարաշյուտային սպորտի առաջին վարպետը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image