Կփոխվի միայն արդարադատության նախարարը

May 25, 2017

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությանը հնարավորություն տալ առանց  էական փոփոխությունների շարունակել աշխատանքը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք ընդհանուր առմամբ այս փուլում դրական ենք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքը: Կառավարության կազմում կլինի մեկ փոփոխություն: Արփինե Հովհաննիսյանի փոխարեն, ով արդեն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ, արդարադատության նախարարի պաշտոնում կփոխարինի Դավիթ Հարությունյանը»,- ընդգծեց Շարմազանովը:

Source: Yerkir Media
Link: Կփոխվի միայն արդարադատության նախարարը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image