«Քեզ Համար, Ազնավուր»․ Ազնավուրի երգերը՝ դասական երգեցողությամբ
May 31, 2017
1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո, տուժածներին օգնելու նպատակով աղետից մի քանի օր անց նա գրեց «Քեզ համար, Հայաստան» երգը: Տարիներ անց արդեն «Քեզ Համար, Ազնավուր» խորագիրը կրող համերգային ծրագրով մենք շնորհակալություն ենք հայտնում մեծ շանսոնիեին: Հունիսի 1-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հնչելու են Ազնավուրի երգերը՝ դասական երգեցողությամբ: