Մոնտենեգրոն դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 29-րդ անդամը
June 5, 2017
Մոնտենեգրոն դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 29-րդ անդամը: Ինչպես հաղորդում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը, ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության պայմանագիրն ի պահ հանձնվեց ԱՄՆ պետքարտուղարությանը, ինչպես նախատեսված է կազմակերպության հիմնադիր Վաշինգտոնի պայմանագրով:
ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությանը նվիրված միջոցառման ընթացքում կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ այդ քայլը կնպաստի միջազգային խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև կրկին կհիշեցնի ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականության մասին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչը, արտաքին գործերի և ինտեգրացիայի նախարար Սրդան Դարմանովիչը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թոմաս Շենոնը: