Այսօր մասնակիորեն ուժի մեջ է մտնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության խստացման հրամանագիրը: Մասամբ, քանի որ Միացյալ Նահանգներ կարող են մուտք գործել մահմեդական 6 երկրների՝ Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի քաղաքացիները, նաեւ բոլոր այն փախստականները, որոնք մերձավոր հարազատներ ունեն այդ երկրում: Իսկ նրանք, ովքեր Նահանգներում չունեն գործնական կապեր կամ հարազատներ, մուտքի վիզա չեն ստանա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերագույն դատարանը մասամբ վերականգնել էր Թրամփի այն հրամանագիրը, ըստ որի մահմեդական 6 երկրների քաղաքացիների մուտքը Նահանգներ արգելվում է 90 օրով, իսկ փախստականների ընդունման ծրագիրը դադարեցվում է 120 օրով: