Շիրակի մարզպետարանում քննարկվել են համապետական շաբաթօրյակի մանրամասները
July 6, 2017
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում Շիրակի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը: Ներկա են գտնվել քաղաքապետերն ու համայնքապետերը: Քննարկվել են նախորդ նիստին տրված հանձնարականները, աղբահանության հետ կապված մի շարք հիմնախնդիրներ եւ հուլիսի 29-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակի մանրամասները: