Ավտոմեքենան ընկել է Եղեգիս գետը

July 12, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 12-ին, ժամը 13:42-ին ահազանգ է ստացել, որ Գետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է Եղեգիս գետում, կան տուժածներ. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «Opel Vectra» մակնիշի 35 DR 315 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Ս. ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով հայտնվել Եղեգիս գետում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր՝ 1971 թ. ծնված Ջ. Ս.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Source: Yerkir Media
Link: Ավտոմեքենան ընկել է Եղեգիս գետը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image