Տեղի է ունեցել Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառում
July 14, 2017
Հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնին նվիրված միջոցառում: Տոնական ընդունելությանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը , ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ:
Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի իշխանութունների սկզբունքային դիրքորոշումները Հայաստանին եւ հայ ժողովրդին առնչվող հարցերում: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիան իր ակտիվ ներգրավվածությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արժեքավոր ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: