Այսօր Հանրապետության հրապարակում Երևանյան «Գունազարդ վազք»-ին մասնակցեց մոտ 2000 մարդ: Ընդլայնվել էր մասնակիցների աշխարհագրությունը՝ առաջին անգամ մասնակցեցին Չինաստանից։
Սկզբում կատարվեց մասնակիցների ցուցակագրումը, այնուհետեև ֆիթնես-նախավարժանք, վազք և լավագույն 6 վազորդների պարգևատրում: Վազքուղին 5 կմ էր՝ Հանրապետության հրապարակից Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան փողոցներ, Մաշտոցի պողոտա, Իսահակյան, Նալբանդյան փողոցներով մինչ Հանրապետության հրապարակ:
Հաղթողների համար նվերներ էին պատրաստել նախաձեռնության հովանավորները, իսկ Զբոսաշրջության պետական կոմիտեն նվիրեց էքստրեմալ տուրիստական փաթեթ: Դրան հաջորդեց գունային ու երաժշտական հրավառություն՝ միջոցառման հատուկ հյուր, ուկրաինական «X ֆակտոր» նախագծի հաղթող Սևակ Խանաղյանի, DJ-ներ Գուեվոյի և Շանթի մասնակցությամբ, ներկա էր նաև Մկրտիչ Արզումանյանը: