Բարսելոնայում գնացք է վթարվել. կա 48 վիրավոր

July 28, 2017

Բարսելոնայի Ֆրանսիա կայարանում (Իսպանիա) գնացքը բախվել է երկաթգծային պատնեշին, ինչի հետեւանքով կա 48 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ տեղի շտապօգնության ծառայությանը հղում անելով:

Աղբյուրը տեղեկացնում է, որ վիրավորների մեջ է եղել նաեւ գնացքի վարորդը:

Վթարի պատճառը դեռեւս անհայտ է:

Source: Yerkir Media
Link: Բարսելոնայում գնացք է վթարվել. կա 48 վիրավոր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image