Հովհաննես Շիրազի որդու՝ Սիփան Շիրազի 50 ամյակի կապակցությամբ հայ գրողները և արվեստագետները հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին: Հուլիսի 28-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Սիփան Շիրազի 50-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«Սիփանը շատ տաղանդավոր մարդ էր նկարչության ասպարեզում: Նրա գեղանկարները, դիմաքանդակները իսկապես խոսում են նրա վարպետության մասին»,- ասաց Միլիտոնյանը:
Նա իր խոսքում ընդգծեց, որ Սիփանը փոքր տարիքում շատ էր ցանկանում քանդակագործ դառնալ.
«Նա խմորից արձանիկներ էր պատրաստում, և պատահական չէ, որ նրա որդիներն էլ նկարչության, քանդակագործության ասպարեզում են»:
Սիփան Շիրազի ծննդյան օրը հունիսի 25-ն է, սակայն նրա արվեստը գնահատողները հիշատակի միջոցառումներ անցկացնում են 50-ամյակի ողջ տարվա ընթացքում:
Նա մահացել է 1997թ. ապրիլի 15-ին:
Source: Yerkir Media
Link: Տեղի ունեցավ Սիփան Շիրազի 50-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ