Իզմիրի հայերը 95 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ օգոստոսի 14-ին պատարագ են կազմակերպելու:
Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Սուրբ Աստվածածնի պատարագը տեղի է ունենալու Իզմիրի Սուրբ Հովհաննես տաճարում:
Պատարագը անց է կացնելու Ստամբուլի Սուրբ Հովհան Ոսկեբերան հայկական կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Վարթան Կազանչիանը:
Պատարագին մասնակցելու են Սուբ Հովհան Ոսկեբերան հայկական կաթոլիկ եկեղեցու երգչախումբը, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Այս պատարագը առաջինն է 95 տարի առաջ` 1922 թվականի սեպտեմբերի 13-ին սկսված և 4 օր տևած «Զմյուրռնիայի մեծ հրդեհից» հետո:
Զմյուռինան` ներկայիս Իզմիրը հրդեհել էին թուրքական զորքերը քաղաքը զավթելուց 4 օր անց:
Source: Yerkir Media Link: Իզմիրի հայերը 95 տարվա ընդմիջումից հետո 1-ին անգամ եկեղեցական արարողություն կկազմակերպեն