Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 91, 532 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5 տոկոսով:
Նրանցից 76, 624-ը գործազուրկներ են: Աշխատանք փնտրողներից 59, 515-ը կանայք են, իսկ 32, 017-ը՝ տղամարդիկ: Ըստ հրապարակված ցուցանիշների՝ ամենաշատը աշխատանք են փնտրում Երևանում՝ 15,125 մարդ, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 1 973 մարդ:
Աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկում են բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները (մարզերում), դասավանդողները, համակարգչային մասնագետները, ճարտարագետները և հարակից մասնագետները, միջին մասնագիտական՝ ֆինանսների և առևտրի բնագավառների աշխատողները, առևտրական-առևտրային ծառայությունների գործակալները, հարակից զբաղմունքների գանձապահները և աշխատողները, արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների աշխատողները, խանութների վաճառողները և ապրանքներ ցուցադրողները, սննդի արդյունաբերության, տրանսպորտի բնագավառի, մանածագործական արդյունաբերության բանվորները, տնային տնտեսության վարման ծառայություններ մատուցող և հանրային սննդի կազմակերպությունների աշխատողները, շինարար–տեղակայողները եւ այլն:
Source: Yerkir Media
Link: Հուլիսի 1-ի դրությամբ 91, 532 մարդ աշխատանք է փնտրում