«Սեւան ստարտափ սամիթ 2017»-ի գլխավոր մրցանակը ստացավ «Անիքս» ստարտափը

July 31, 2017

«Սեւան ստարտափ սամիթ 2017»-ի գլխավոր մրցանակը՝ 8000 դոլար, ստացել է «ANIX» ստարտափը: Այն ցանցում վիրտուալ օգնական է, որն ավտոմատացնում է հաճախորդների սպասարկումը:

5000 դոլար հատուկ մրցանակին էլ արժանացել է «Թրիպլ» հավելվածը:

«Argument-R», «Chessify», «Trimaran hotel», «Match up», «Play and do» ստարտափերից յուրաքանչյուրն էլ արժանացել է 2500-ական դոլարի: Յոթ օր ընթացող համաժողովին մասնակցել է 92 թիմ:

Հիշեցնենք, որ «Սեւան ստարտափ սամիթ 2017»-ը 7 օր շարունակ մեկ հարկի տակ էր հավաքել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարաներին:

Source: Yerkir Media
Link: «Սեւան ստարտափ սամիթ 2017»-ի գլխավոր մրցանակը ստացավ «Անիքս» ստարտափը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image