Օղակաձեւ զբոսայգում, եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի տարածքն այսօր մարդաշատ էր: Այստեղ էին բազմաթիվ եզդիներ՝ ծաղիկ խոնարհելու եւ հարգանքի տուրք մատուցելու 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետության» կողմից Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում իրականացված ոճրագործության հետեւանքով զոհվածների հիշատակին: