Switz ժամացույցների խանութ-սրահում նշվեց Շվեյցարիայի Ազգային Օրը

August 7, 2017

Շուրջ 5 տարի Հայաստանում գործող  Switz շվեյցարական ժամացույցների խանութ-սրահը օգոստոսի 5-ին հանդիսավոր միջոցառմամբ նշանավորեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային  Օրը:

Երեկոյին ներկա էր Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը: Տիկնոջ հետ միասին աշխատակիցների ուղեկցությամբ նա շրջեց խանութում, ծանոթացավ ժամացույցներին, ապա կտրեց  խորհրդանշական տորթը: Դեսպանին տպավորել էր այն, թե ինչպես են Հայաստանում ներկայացվում շվեյցարական ժամացույցները: Նա համաձայնեց, որ սա Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ժամագործության ոլորտում լավ համագործակցության վկայությունն է:

Նա շեշտեց, որ հայերը եւ շվեյցարացիները շատ ընդհանրություններ ունեն. նրանք լավ արհեստավորներ են, լավ ժամագործներ ու առեւտրականներ եւ, ոչ պակաս կարեւոր է, ունեն գեղեցկության եւ ճաշակի զգացողություն:

Source: Yerkir Media
Link: Switz ժամացույցների խանութ-սրահում նշվեց Շվեյցարիայի Ազգային Օրը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image