Սիցիլիայում հրշեջները հրդեհ են առաջացրել ու ձերբակալվել

August 8, 2017

Սիցիլիայի հյուսիսում գտնվող Ռագուզայի նահանգում ձերբակալել են հրշեջ կամավորականների, ովքեր դիտմամբ հրդեհ են առաջացրել, որպեսզի հետո հրդեհը հանգցնելու հետ կապված աշխատանքների համար ստանան պարգեւավճար՝ 10 եվրո՝ մեկ լրացուցիչ ժամի համար:

Սիցիլիայում այժմ 39 ակտիվ հրդեհներ են մոլեգնում: Ամենից շատ տուժել են Պալերմո, Մեսսինա ու Էննա նահանգները:

Հատկապես մտահոգիչ է հրդեհը հանրահայտ Տաճարների հովտում, որը աչքի է ընկնում մեծ թվով զբոսաշրջիկների այցելություններով:

 

Source: Yerkir Media
Link: Սիցիլիայում հրշեջները հրդեհ են առաջացրել ու ձերբակալվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image