Վենեսուելայի ՍԱ-ն իրեն հռչակել Է երկրում իշխանության գլխավոր մարմին

August 9, 2017

Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան (ՍԱ), որն աշխատանքը սկսել է անցած շաբաթվա վերջին, հայտարարել Է, որ երկրում իշխանության ոչ մի ճյուղ չի կարող խոչընդոտել իր կողմից ընդունված որոշումներին: Ինչպես հայտնել Է El Universal թերթը, համապատասխան հրամանագիրը հավանության է արժանացել օգոստոսի 8-ին կայացած նիստում: Այն տեղի է ունեցել Ազգային ասամբլեայի շենքում, որը վերահսկվում Է հանրապետության խորհրդարանի ընդդիմության կողմից:

Սահմանադրական ասամբլեան ընդունել է նաեւ օրենք՝ Ճշմարտության, արդարության եւ հաշտության հաստատման հանձանաժողով ստեղծելու մասին: «Այդ օրենքը հզորագույն միջոց է բռնությունը, ատելությունը եւ անհանդուրժողությունը խեղդելու համար»,- մեջբերում է թերթը ՍԱ-ի ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Դելսի Ռոդրիգեսի խոսքից:

Հուլիսի 30-ին կայացած ընտրությունների արդյունքներով Սահմանադրական ասամբլեայի ստեղծումը հավանության չի արժանացել միջազգային հանրության կողմից: Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում քվեարկության արդյունքները: ԱՄՆ-ը ՍԱ-ի ընտրությունները որակել Է «հարված ժողովրդավարությանն ամբողջ կիսագնդում» եւ պատժամիջոցներ Է սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Source: Yerkir Media
Link: Վենեսուելայի ՍԱ-ն իրեն հռչակել Է երկրում իշխանության գլխավոր մարմին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image