Հայաստանի նկարիչների միությունում օգոստոսի 11-ին՝ ժամը 18:00-ին, կբացվի հայ գեղանկարիչ Կարեն Սմբատյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված գեղանկարչի ծննդյան 85-ամյակին: Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 15-ը:
Հանրությանը կներկայացվեն Կարեն Սմբատյանի ստեղծագործական գործունեությունը ներկայացնող շուրջ 60 գեղարվեստական աշխատանքներ` գրաֆիկականից մինչև խոշոր կտավային՝ մարդ-բնություն թեմատիկայով և մինչ այժմ չցուցադրված:
Ցուցահանդեսը կազմակերպել է «ԱՐՏ PR» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: